Բաժին. Այլ Լուրեր

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մայիսի 31-ի  դրությամբ  կայացվել է  1376 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«31.05.2020-ի դրությամբ իրականացվել է   19460  ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության  մեջ։

Կազմակերպություններում ստուգումներ են իրականացրել հետևյալ տեսչական մարմինները․

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ կրթության տեսչական մարմին

 

Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին

Share