Բաժին. Այլ Լուրեր

Ռոսատոմը մշակում է քաղցկեղի բուժման համար նոր արդյունավետ սարքավորում

Ռոսատոմի մասնագետները մշակում են լիցքավորված մասնիկների ունիվերսալ արագացուցիչ` բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոն, որը կարող է կիրառվել ուռուցքաբանության ախտորոշման և բուժման համար: Այս սարքավորումը կարող է օգտագործվել ռադիոակտիվ իզոտոպներ արտադրելու համար, որոնք օգտագործվում են չարորակ հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի տարբեր ձևերի ճառագայթային թերապիայի նպատակով:

Բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոնը հնարավորություն կտա ընդլայնել միջուկային բժշկության կիրառումն ախտորոշման ընթացքում՝ ախտորոշման շարժական կենտրոնների շնորհիվ և նվազեցնել ռադիոիզոտոպների արտադրության ինքնարժեքը: Հնարավոր կլինի նաև իրականացնել տեսողության օրգանների քաղցկեղի պրոտոնային թերապիան, որոնց պարագայում վիրաբուժական և քիմիաթերապևտիկ մեթոդներն անարդյունավետ են:

Իզոտոպային արտադրանքի համար բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոնի մշակման տեխնիկական առաջադրանքը կպատրաստի Եֆրեմովի անվան էլեկտրաֆիզիկական սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտը՝ Ռոսատոմի գիտական ստորաբաժանման կառավարիչ «Գիտություն և նորարարություններ» ընկերության պատվերով: Արագացուցիչը կօգտագործվի ստրոնցիյ-82 և գերմանիյ-68 ռադիոակտիվ իզոտոպերի ստացման համար, որոնցից ձևավորվում է ռուբիդիյ-82 ռադիոիզոտոպ, որն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար, և գալիյ-68, որի օգնությամբ հայտնաբերվում են քաղցկեղի տարբեր ձևեր:

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է   ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ (36 էներգաբլոկ 12 երկրներում) և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․

Share