Բաժին. Այլ Լուրեր

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշը  գլխավորել է Սինգապուրի միջազգային օդանավակայանը: Այս մասին հաղորդում է The Times պարբերականը` հղում անելով եվրոպական օդային երթևեկության վերկահսկողությունն ապահովող Eurocontrol-ի տվյալներին: Համաձայն այս տվյալների` աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշի երկրորդ հորիզոնականում Սեուլի օդանավակայանն է: Առաջատար եռյակը եզրափակում է Հոնկոնգի Միջազգային Օդանավակայանը:
Հատկանշական է, որ աշխարհի խոշորագույն օդանավակայանների վարկանիշային ցուցակում Լոնդոնի Heathrow օդանվակայանը զբաղեցնում է միայն 99-րդ հորիզոնականը` տարեցտարի զիջելով իր դիրքերը: Նման զարգացումն, ըստ The Times-ի, պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ Լոնդոնի այս խոշորագույն օդանավակայանը տարեկան սպասարկում է շուրջ 66 միլիոն ուղևոր, և օդանավակայանի նման ծանրաբեռնվածությունը հանգեցնում է չվերթների ուշացմանը: Եվրոպայի մյուս խոշոր օդանավակայանները`  Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը և Փարիզի Roissy-Շառլ դե Գոլ օդանավակայանը զբաղեցնում են  համապատասխանաբար 126-րդ եւ 137-րդ հորիզոնականները:
Ընդհանուր առմամբ, աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշային ցուցակում ընդգրկված են 146 օդանավակայաններ: ​​

 

Share