Բաժին. Այլ Լուրեր

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է “BEELINE EXTREME 2011” ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է “Beeline Extreme 2011” արտաճանապարհային մեքենաների վարման առաջին միջազգային բաց առաջնության ավարտի մասին: Որպես մրցույթի կազմակերպիչ հանդես է եկել “4×4 Off Road” ակումբը` “ԱրմենՏել” ընկերության աջակցությամբ:

Առաջնությանը մասնակցել է 25 թիմ Հայաստանից, Վրաստանից և Իրանից` 20 ավտոմեքենայով և 5 կվարդացիկլով: Պրոֆեսիոնալ դասում առաջին տեղը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող Թեյմուրատ Շերգելաշվիլին` Mitsubishi Pajero ավտոմեքենայով: Սիրողական  դասում առաջատար դարձավ  Վրաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Մամուկաշվիլին, ով հանդես էր գալիս Jeep Wrangler ավտոմեքենայով: Կվադրացիկլի մրցմանն աչքի ընկավ  Հայաստանի մասնակից Էդուարդ Գայֆաջյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները “ԱրմենՏել” ընկերության կողմից ստացան նեթբուքեր և սմարթֆոններ:  

“Beeline ապրանքանիշն ասոցացվում է դրական էմոցիաների, պայծառ ոճի և գործողությունների ազատության հետ: Մենք ուրախ ենք աջակցելու Հայաստանի համար նոր մարզաձևի տարածմանը և առաջնության բոլոր մասնակիցներին և բազմաթիվ հանդիսատեսներին հաղորդելու դրական էմոցիաների նոր լիցք և անսահման ադրենալին”, – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Jeep Trial` արտաճանապարհային մեքենաներ վարելու հմտության  առաջնություն է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշը ճշգրտություն և հստակությունն է: Առաջնություներին կարող են մասնակցել տարբեր ավտոմեքենաներ` ջիպեր, բեռնատարներ:

Share