Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ ԿԲ-Ն ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ՀԿ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ BRAIN-RING ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը մայիսի 20-ին կրթական ծրագրերի շրջանակում կազմակերպել են «Brain–Ring» խաղ-մրցույթ: Նպատակը հանրակրթական դպրոցներում «Տնտեսագիտություն» ուսումնասիրող աշակերտների գիտելիքների և հմտությունների  խորացմանը, արագ  և ճկուն մտածելու և կողմնորոշվելու կարողությանը նպաստելն է:

2011 թ. մարզերում կազմակերպվել են մրցույթի նախնական փուլերը, որոնց մասնակցել են «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաժինն ուսումնասիրած շուրջ 500 10-րդ դասարանցի աշակերտներ` ավելի քան 100 դպրոցներից:

Մարզերի հաղթող թիմերից ձևավորված հավաքական թիմերն այսօր` մայիսի 20-ին, մասնակցեցին հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին, որի արդյունքում մրցույթի պատվավոր ժյուրիի կողմից մրցույթի հաղթող ընտրվեց Արմավիրի մարզի հավաքական թիմը: 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար գրավեցին Կոտայքի և Շիրակի մարզերի հավաքական թիմերը: 

Եզրափակիչ փուլին մասնակցում են մարզերի հավաքական թիմերը:

Մրցույթի  պատվավոր ժյուրիի կազմում են` Արմենակ Դարբինյանը  (ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ), Արմինե Հովհաննիսյանը («Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն), Արտակ Դավթյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Անահիտ Բախշյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)

Մրցույթի նկարագրությունը

 – Մրցույթին մասնակցում են  5 հոգանոց 11 թիմեր` յուրաքանչյուր մարզից 1-ական թիմ և մեկ թիմ Երևանից:

 – Թիմերին կառաջադրվեն տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև  տեսական հարցեր:

 – Առաջադրանքներին պատասխանելու համար կտրվի 10 րոպե ժամանակ, որից հետո թիմերը  ժյուրիի դատին  կներկայացնեն առաջադրված խնդրի լուծման իրենց տարբերակը:

 – Մրցույթի հաղթող կճանաչվի ամենաշատ միավորներ վաստակած թիմը:

 – Մրցույթի ընթացում կարևորվում է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև տնտեսագիտական խնդիրների լուծման ընթացքում  արագ և ճկուն կողմնորոշվելու կարողությունը և թիմային աշխատանքը:

 – Մրցույթի հաղթող թիմերը կպարգևատրվեն ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին կշնորհվեն մասնակցության հավաստագրեր:

Share