Բաժին. Այլ Լուրեր

ԻՎ ԼԱՐՈԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԵԿՈՒՅԹԻ 2 ՏՈՄՍ` ORANGE-Ի ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ

Orange-ում կրկին երաժշտության տոն է: Ինչպես միշտ, ընկերությունը հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակից դառնալ ընկերության երաժշտական ծրագրերին: Orange-ը Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում կազմակերպվող աշխարհահռչակ DJ Իվ Լարոկի երևանյան համերգի գլխավոր գործընկերն է: Այդ առթիվ Orange-ի ցանկացած խանութից մարտի 14-ից մինչև մարտի 17-ը ցանկացած սմարթֆոն գնած ցանկացած հաճախորդ կստանա Իվ Լարոկի խելահեղ երեկույթի 2 տոմս: Երեկույթը տեղի է ունենալու մարտի 18-ին, ժամը 23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսեր կստանան սմարթֆոնների միայն առաջին 75 գնորդները: Տոմսերը կարելի է ստանալ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող Orange-ի գլխավոր խանութից մինչև մարտի 18-ի երեկոյան ժամը 8-ը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:
Share