Բաժին. Այլ Լուրեր

GOOGLE CHROME-Ի ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

2010 թվականի փետրվարին Google Chrome բրաուզերի տարածվածությունը ինտերնետից օգտվողների շրջանում ընդլայնվել է` 5,22%-ից հասնելով մինչև 5,61%, այն դեպքում, երբ մնացյալ բոլոր ճանաչված բրաուզերների տարածվածությունը և կիրառության շրջանակները գրանցել են անկում:

Net Applications գործակալության ամենամսյա հաշվետվության համաձայն` այս տարվա փետրվարին նախորդ ամսվա համեմատությամբ Microsoft Internet Explorer բրաուզերի տարածվածությունը կրճատվել է 0,5%-ով և կազմել 61,58%, Firefox-ի օգտագործման շրջանակները նվազել են` կազմելով 24,23%, Apple Safari բրաուզերինը` 4,45%, իսկ Opera-ինը` 2,35%:

Նշենք, որ Net Applications գործակալության կողմից իրականացվող ամենամսյա հետազոտության շրջանակներում դիտարկվում են շուրջ 40 հազար ինտերնետային էջերի 160 մլն օգտագործողների համապատասխան արդյունքները:

Share