Բաժին. Այլ Լուրեր

GOOGLE-Ը ԿՍՏԵՂԾԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Google Inc. ընկերության փոխնախագահ Սանդար Պիչալը (Sundar Pichai) տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ընկերությունը նախատեսում է ստեղծել անհատական համակարգիչների համար իր սեփական օպերացիոն համակարգը, որը շուկայում կարող է համարվել Microsoft ընկերության Windows համակարգչային համակարգի հիմնական մրցակից: Այս նոր օպերացիոն համակարգը կկոչվի Google Chrome Operating System, որը սպառողները կարող են ձեռք բերել արդեն 2010թ. երկրորդ կիսամյակում: Google-ը խոստանում է, որ նոր օպերացիոն համակարգը կլինի պարզ, արագ և հուսալի:

Նշենք, որ Google ընկերությունն, ում պատկանում է աշխարհի ամենահայտնի որոնման համակարգը, արդեն մշակել է Android օպերացիոն համակարգ smartphone-ների համար,  ինչպես նաև Google Docs on-line service-ը:

Share