Բաժին. Այլ Լուրեր

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ  ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2010 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

6  4  4  5  2  5  9  3

2010 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 30-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները: Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին  կամ վերջին 3, առաջին  կամ վերջին 4, առաջին  կամ վերջին 5, առաջին  կամ վերջին 6, առաջին  կամ վերջին 7, կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:Ընդ որում, եթե առաջին  կամ վերջին նիշերից սկսած 3 թվերն էլ համընկնեն միաժամանակ նույն հատուկ համարում, ապա պարգևավճարը կտրամադրվի յուրաքանչյուր համընկնման համար:
Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2010 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 29-ը ներառյալ «ՀԱՅՓՈՍՏե ՓԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:
Share