Բաժին. Այլ Լուրեր

«ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ» – ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

«Շահող կտրոն» վիճակահանության կարգում կատարվել են փոփոխություններ: Այլևս շահող չեն համարվի 2, 3 և 4 նիշերի համընկմամբ ՀԴՄ կտրոնները, և վերջիններիս համար պարգևավճարներ չեն տրամադրվի:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` 2011 թվականի մայիս ամսվա վիճակահանությունից սկսած (վերաբերում է նաև ապրիլ ամսվա ընթացքում տրամադրված ՀԴՄ կտրոններին) յուրաքանչյուր ամիս 5, 6, 7 և 8 նիշերի համընկմամբ (առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ) ՀԴՄ կտրոնների «սեփականատերերին» որպես պարգևավճար տրամադրվելու են 15 ավտոմեքենաներ: Ընդ որում, 7 և 8 նիշերի համընկմամբ յուրաքանչյուր կտրոնի համար տրամադրվելու է մեկական ավտոմեքենա, իսկ մնացած ավտոմեքենաները կտրամադրվեն 6 և 5 նիշերի համընկմամբ` գործարքի առավելագույն արժեք ունեցող ՀԴՄ կտրոնների դիմաց:
Նշենք նաև, որ 5, 6, 7 և 8 նիշերի համընկմամբ ՀԴՄ կտրոնները պետք է այսուհետ ներկայացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսչություններ:
Share