Բաժին. Այլ Լուրեր

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2011 թվականի փետրվարի 12-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

7 7 7 8 1 2 7 5 

2011 թվականի փետրվարի 12-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են 2011 թվականի հունվարի 1-ից մինչև 31-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին  կամ վերջին 2, առաջին  կամ վերջին 3, առաջին  կամ վերջին 4, առաջին  կամ վերջին 5, առաջին  կամ վերջին 6, առաջին  կամ վերջին 7, կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության: 

Քաղաքացիները շահումները կարող են ստանալ` կտրոնները ներկայացնելով 2011 թվականի փետրվարի 14-ից մինչև 28-ը ներառյալ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

Share