Բաժին. Այլ Լուրեր

«ՍՓՅՈՒՌ». ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՀԱՐՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնի 51 9999 և 09000 9999 հեռախոսային տեղեկատուներն ամեն  օր սպասարկում է ավելի քան 5000 զանգ` օրական տրամադրելով 6000 կազմակերպության մասին տեղեկատվություն: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնից` զանգերը վերաբերում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպություններին, նրանց կողմից առաջարկած ապրանքներին և ծառայություններին: Զանգահարողների 50%-ը կազմակերպություններ են փնտրում անվանումով, 30%-ը `գործունեությամբ (ապրանքով, ծառայությամբ), 10%-ը՝ ապրանքանիշով, 6%-ը` հասցեով, 4%-ն`  այլ պարամետրերով:

«ՍՓՅՈՒՌ»-ի ներկայացրած տվյալների համաձայն`  2010 թվականի ընթացքում «ՍՓՅՈՒՌ» հեռախոսային տեղեկատուով  առավել շատ հարցված ընկերություններն են`  «ԱրմենՏել» (30412), «Մոսկվա» կինոթատրոն (13812), «ՅՈՒՆԻԲԱՆԿ» (12153),  «Ցիտո տելեկոմ» ինտերնետ-հեռախոսակապ (10955),  «ՀԱՅՓՈՍՏ» (10621), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» (10608), «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ( 10142), «ԱՐՄԱՎԻԱ» ավիաընկերություն (9486), «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ( 9309) և «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» (8547) ընկերությունները:
Share