Բաժին. Այլ Լուրեր

2009Թ.-ԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ 717 ՀԱԶԱՐ, ՄԵԿՆԵԼ` 729 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

2009 թվականին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել 717 562 մարդ, և այս մեկ տարվա ընթացքում հանրապետությունից մեկնել է 729 835 մարդ: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական տվյալների համաձայն նախորդ մեկ տարվա ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվել է 8 699 թռիչք-վայրէջք: 2008 թվականի համեմատությամբ այս ցուցանիշը գրանցել է աճ` շուրջ 1 տոկոսով:

Նշենք, որ 2008 թվականի ընթացքում օդանավակայանն իրականացրել էր 8 624 թռիչք-վայրէջք:

2009 թվականի արդյունքներով «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորաշրջանառությունը կազմել է 1 447 397 մարդ`  2008 թվականին գրանցված 1 482 790-ի դիմաց, իսկ հաշվետու 12 ամիսների արդյունքներով «Զվարթնոց» օդանավակայանով հանրապետություն է ներմուծվել 5 249 տոննա բեռ, և արտահանվել` 3 155 տոնն բեռ:

Նշենք նաև, որ նախորդ տարվա ընթացքում  «Շիրակ» օդանավակայանն իրականացրել է 172 թռիչք-վայրէջք:

«Շիրակ» օդանավակայանով հանրապետություն է ժամանել 10 294,  և մեկնել` 11 551 մարդ:

Share