ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 78%-ՈՎ

2010 թվականի առաջին հինգ ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրային շրջանառնության համախառն ծավալը կազմել է 10,5 մլրդ դոլար: Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի հրապաարկած տվյալների համաձայն հաշվետու այս հինգ ամիսներին Ադրբեջանն արտահանել է 1473 անուն ապրանք` 8,176 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 78,02%-ով:Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Ադրբեջան ներմուծվել է 4904 անուն ապրանք` 2,402 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Հաշվետու ամիսներին ներմուծման ծավալներն աճել են 4,43%-ով:

Share