ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՄՈՏ 2.9 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼՐԱՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՆԵԼ «ԽՆԱՅԲԱՆԿ»-ԻՑ

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը գրում է, որ հոկտեմբեր ամսին ռուսաստանցիները ավելի քան 80 միլիորդ ռուբլի (2.9միլիարդ դոլար) են դուրս հանել «ԽՆԱՅԲԱՆԿ»-ից: Սա բանկի համար վերջին 10 տարիների ամենամեծ փորձությունն է:

Բանկում դրամական զանգվածի նման արտահոսքը բացատրում են նրանով, որ հոկտեմբեր ամսին նոր հաշիվներ գրեթե չեն բացվել, իսկ հին հաշիվների տերերից շատերը հանել են իրենց միջոցները վախենալով ռուբլու փոխարժեքի անկումից: Բանկից նաև հայտնում են, որ նոյեմբեր ամսին իրավիճակը կայունացել է և դրամի արտահոսքը բանկից զգալիորեն նվազել է: Նշենք նաև, որ սեպտեմբեր ամսին «Խնայբանկ»-ը կարողացել էր ներգրավել միայն 13 միլիարդ ռուբլու խնայողություններ այն ինչ սեպտեմբերին նախորդող ամիսներին այդ թիվը երկու անգամ ավելին էր:

1999թ.-ից «ԽՆԱՅԲԱՆԿ»-ից միջոցների արտահոսք է եղել միայն երկու անգամ` 2006.թ-ի հունվար ամսին, երբ հանվել  է 4.8 միլիարդ ռուբլի և 2008թ.-ի հունվար ամսին, երբ հանվել է 17.2 միլիարդ ռուբլի:

Share