ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ BMW X5 ԵՎ X6

Այսօր ՌԴ Կալինինգրադի մարզի «Ավտոտոր» գործարանում սկսում են հավաքել ռուսական շուկայի համար նախատեսված BMW X5 և X6 մակնիշի մեքենաներ: Սպասվում է, որ առաջին «Ռուսական» X5 և X6 մեքենաները դիլերների մոտ կհայտնվեն արդեն հուլիսի վերջին:

BMW ավտոկոնցեռնի ռուսաստանյան ստորաբաժանման ղեկավար Կրիստիան Կրեմերը տեղեկացրել է, որ տարեկան «Ատվոտոր» գործարանում կարտադրվի մոտ 1000 մեքենա, և ժամանակի ընթացքում նախատեսվում է Ռուսաստանում արտադրել նաև մեքենաների մասերի մոտ 30%-ը:

Հիշեցնենք, որ մինչ այս «Ավտոտոր» գործարանում արտադրվում էին BMW-ի 3, 5 դասի և X3 մեքենաներ:

Share
BMW