ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԱՃԱՌԻ «ԱԵՐՈՖԼՈՏ»-Ի ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԸ

Ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ – ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն («Аэрофлот – российские авиалинии» ОАО) ընդգրկվել է ՌԴ կառավարության կողմից մշակված և հաստատված սեփականաշնորհման ծրագիր մեջ: Վերջինիս շրջանակներում ՌԴ կառավարությունը, մասնավորապես, մտադիր է 3-5 տարվա ընթացքում վաճառել ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա 3-5  տարիների ընթացքում «դուրս գալ» բոլոր խոշոր ընկերությունների վերահսկիչ փաթեթներից: «ՌԴ կառավարությունը մոտակա ամիսների ընթացքում կպատրաստի սեփականաշնորհման նոր ծրագիր, որի մեջ կմտնեն ռազմավարական ոլորտի մի շարք ընկերություններ»,- ասել է ՌԴ փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդիրինը:

Ռուսատսանի կառավարությունը սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում խոշոր ընկերությունների իր մասնաբաժինների վաճառքից նախատեսում է ստանալ 30-50 մլրդ ԱՄՆ դոլար:

Share