ԱՋԱՐԻԱՆ ԿԴԱՌՆԱ «ԿՈՎԿՈՍՅԱՆ» ԼԱՍ-ՎԵԳԱՍ

Վրաստանի կառավարությունը ցանկանում է Աջարիան դարձնել «կովկասյան» Լաս-Վեգաս: Նման հայտարարությամբ հանդես է եկել Աջարիայի ղեկավար Լեվան Վարաշլոմիձեն` նշելով, որ այս ուղղությամբ վրացական կողմն արդեն իսկ բանակցություններ է վարում ամերիկյան ընկերությունների հետ` գաղափարի իրագործման նպատակով:
«Բացի այդ, ադրբեջանական, թուրքական, հայկական և իրանական գործարարները տարեցտարի ընդլայնում են իրենց ներդրումները Աջարիայում, և այն հանգամանքը, որ մենք բարենպաստ պայմաններ են առաջարկում ներդրողներին, շարունակում է տալ դրական արդյունք», – հայտարարել է Աջարիայի ղեկավարը:
Հատկանշական է, որ այս տարի նույնպես Վրաստանը սպասում է զբոսաշրջային սեզոնում օտարերկրյա հյուրերի մեծ հոսք, ընդ որում ակնկալվում է, որ այս տարի ևս մեծ թվաքանակով հանգստացողներ կմեկնեն Ադրբեջանից, Իրանից ու Հայաստանից:
Share