THE FINANCIAL – ՁԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հայաստանը տարածաշրջանում ունի ձկան արտադրության և արտահանման ամենազարգացած շուկան: Այս մասին գրում է վրացական The Financial պարբերականը` նշելով, որ ներկայումս ձկան և խեցգետնի  արտադրությամբ Հայատսանում զբաղվում է մոտ 200 ընկերութուն, որոնց տարեկան համախառն արտադրանքը կազմում է շուրջ 5000 հազար տոննա:
Ըստ հրապարակված տվյալների` Հայաստանը սպառում է տասն անգամ ավել ձկան կեր, քան Ադրբեջանն ու Վրաստանը: Ուստի, Հայասատանում ձկան արտադրության ծավալները ևս տասնապատիկ անգամ գերազանցում են Վրաստանի և Ադրբեջանի ձկան արտադրության ծավալները:  Վրացական պարբերականի հավաստմամբ՝ վերջինս  պայմանավորված է այն հանգամանքով, որ Արդբեջանում և Վրաստանում ջրային պայմանները ձկան արտադրության համար «խիստ» անբարենպաստ են: Սա այն դեպքում, երբ Հայաստանը ելք չունի դեպի ծով: 
Share