ԲԱԹՈՒՄԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ «ԲՈՒՄ» Է

Վրաստանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` Աջարիայի մայրաքաղաքում անշարժ գույքի վաճառքի իսկական «բում» է սկսվել: Վերջին տարիների Բաթում «հոսող» ներդրումային ակտիվությունը և արդյունավետ PR-քաղաքականությունը  տվել են իրենց դրական արդյունքները: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները` Բաթում քաղաքում գրանցվել է անշարժ գույքի բավական մեծ պահանջարկ և, հետևաբար, վաճառքի հանված բոլոր օբյեկտները շատ արագ վաճառվում են: Հատկանշական է, որ Աջարիայի մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայով առավելապես հետաքրքրված են հայերը, ադրբեջանցիները և հրեաները, ովքեր և հանդիսանում են առավել ակտիվ գնորդներ:

Նշենք, որ միջնակարգ բնակարանների գները բավական բարձր են և գնահատվում են մեկ քառակուսի մետրի համար 800-1000 ԱՄՆ դոլար, իսկ նորակառույց, էլիտար բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը տատնվում է 1000-1500 ԱՄՆ դոլարի սահմաներում:

Share