ՎԶԵԲ – 2011Թ.-ԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԻ 4,8% ՏՆՏՍԱԿԱՆ ԱՃ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է զարգացող եվրոպական երկրների տնտեսությունների աճի վերաբերյալ իր կանխատեումները: ՎԶԵԲ փորձագետների կարծիքով` ներկայումս Եվրագոտում առկա ռիսկերի աճը կարող է հանգեցնել տարածաշրջանի երկրների տնտեսական աճի տեմպերի կրճատմանը: Ըստ վերանայված կանխատեսումների` 2011 թվականի արդյունքներով եվրոպական տարածաշրջանի երկրներում կգրանցվի մինչև 4,8% տնտեսական աճ: 

Միևնույն ժամանակ, ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ Եվրագոտու պարտքային շուկաների անկայությունը բացասաբար կանդրադառնա նաև ԱՊՀ անդամ երկրների տնտեսական զարգացման վրա: Ըստ փորձագետների` անցումային տնտեսություն ունեցող ԱՊՀ անդամ երկրների տնտեսությունների հետագա զարգացման «կխոչընդոտի» նաև ԱՄՆ-ում և Չինաստանում տնտեսական աճի տեմպերի կրճատումը: Հարավ-արևմտյան Եվրոպայի երկրների համար ՎԶԵԲ-ի փորձագետները կանխատեսում են տնտեսական աճի ցածր ցուցանիշներ:

Նշենք, որ ՎԶԵԲ-ի բաժնետերեր են հանդիսանում 61 երկրներ և երկու միջազգային կազմակերպություններ: ՎԶԵԲ-ը մեծ աջակցություն է ցուցաբերում Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի զարգացող երկրների տնտեսությունների զարգացման գործում:
Share