ՎԶԵԲ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկն (ՎԶԵԲ) ընդլայնում է իր գործունեության շրջանակները: ՎԶԵԲ-ը, որ մինչ այս իր գոյության 30 տարիների ընթացքում ֆինանսավորել է բացառապես Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրներում իրականացվող ծրագրերը, այսուհետ մտադիր է ներդրումային ծրագրեր իրականացնել նաև Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Նման հայտարարություն արել է ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովը: Վերջինս տեղեկացրել է, որ ՎԶԵԲ-ն առայժմ նախատեսում է այս «նոր» տարածաշրջաններում իրականացնել 2.5 մլրդ եվրոյի ներդրումներ: Այս ուղղությամբ վերջնական որոշումը կընդունվի մինչև ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջ:
ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին: Այսօր բանկը ֆինանսավորում է շուրջ 20 երկրներում, այդ թվում է Հայաստանում, իրականացվող ծրագրեր:
Share