ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Այսօր` հունիսի 24-ին, Եվրագոտու անդամ երկրների ղեկավարներն ընտրել են Եվրագոտու Կենտրոնական Բանկի նոր նախագահ: Այս պաշտոնում հաստատվել է Իտալիայի Բանկի նախագահ Մարիո Դրագի (Mario Draghi) թեկնածությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը: 

Մարիո Դրագին 2006 թվականից գլխավորում է Իտալիայի Բանկը, իսկ մինչ այդ եղել է Goldman Sachs ներդրումային բանկի փոխնախագահ և նաև Իտալիայի ֆինանսների նախարար: Նշենք, որ Մարիո Դրագին ԵԿԲ նախագահի պաշտոնում կփոխարինի Ժան-Կլոդ Տրիշեին: Սպասվում է, որ իտալացի գործիչը իր նոր պաշտոնում պաշտոնապես կսկսի աշխատել արդեն ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից: 

ԵԿԲ նախագահն ընտրվում է 8 տարի ժամկետով:

Ներկայումս ԵԿԲ խորհրդի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Պորտուգալիայից, Բելգիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից:

Share