ԵՄ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 470 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը, մինչև 2013 թվականը, 470 մլն եվրոյի ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինային` պետական կառավարման արդյունավետության բարձրացման համար: Ենթադրվում է, որ այս ֆինանսական օգնությունը հնարավորություն կտա նաև ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստեղծել ազատ առևտրի գոտի: Այս մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշենք, որ երեկ` մարտի 2-ին, Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով ու հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Ուկրաինայի առաջին փոխնախագահ Անդրեյ Կլուևի միջև ստորագրվել է փոխըմբռնման մասին համապատասխան հուշագիր:
Share