ԵՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 17%-Ը ԳՏՆՎՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԳԾԻՑ ՆԵՐՔԵՎ

2008 թվականի արդյունքներով Եվրամիության (ԵՄ) բնակչության շուրջ 17%-ը գտնվում է այսպես կոչված «աղքատության գծի» սահմաններում, ինչը նշանակում է, որ ԵՄ 27 անդամ երկրների բնակչության 17%-ի եկամուտները` սոցիալական վճարումների նվազեցումից հետո, ցածր է սահմանված նվազագույն մակարդակից:

Եվրոպական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն վերջին 5 տարիների ընթացքում աղքատության գծի սահմաններում ապրող բնակչության տարեկան տեսակարար կշիռը ԵՄ բնակչության ընդհանուր թվաքանակում տատանվել է 16-17% սահմաններում:

Անապահով բնակչության առավել բարձր ցուցանիշներ գրնացվել են Լատվիայում (26%), Ռումինիայում(23%), Բուլղարիայում (21%), Հունաստանում (20%) և Իսպանիայում (20%), իսկ համեմատաբար ցածր ցուցանիշներ` Չեխիայի Հանրապետությունում (9%) և Սլովակիայում (11%):

2010 թվականը Եվրամիությունը հայտարարել է աղքատության հաղթահարման տարի:

Share