ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Եվրոպական կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2011 թվականի երկրորդ եռամսյակում  նույնպես շարունակել հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում  Եվրագոտու բանկային համակարգին տրամադրվող աջակցությունը: Այս մասին նշվում է Եվրոպական կենտրոնական բանկի պաշտոնական հայտարարության մեջ: Նշենք, որ, ըստ նախնական սահմանված պայմանների, Եվրագոտու բանկային համակարգին ցուցաբերվող հակաճգնաժամային աջակցությունը կարող էր ավարտվել այս տարվա ապրիլի 12-ին: Վերջին անգամ հակաճգնաժամային միջոցառումների ժամանակացույցը վերանայվել էր 2010 թվականի դեկտեմբեր ամսվա սկզբին: Հատկանշական է, որ Եվրոպական կենտրոնական բանկի այս որոշումը վերլուծաբանների համար առավել քան սպասելի էր, քանի որ շուկայի մասնակիցներին և վերլուծաբաններին համար դեռևս զգալի է Եվրագոտու տնտեսական և ֆինանսական անկայունությունը` պայմանավորված Եվրագոտու որոշ երկրների պարտքային խնդիրներով:
Share