ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ «ՏԱՊԱԼԵԼ» ԵՆ ՍԹՐԵՍ-ԹԵՍՏԵՐԸ

Եվրոպական  բանկային վերահսկողության European Banking Authority կառույցի պաշտոնական հայտարարության համաձայն` եվրոպական բանկերը հերթական անգամ հանձնել են սթրես-թեստեր, որոնց արդյունքներով եվրոպական 90 բանկերից 8-ը չեն ստացել «ստուգված»: Ընդ որում, սթրես-թեստերը «տապալել են» հինգ իսպանական, մեկ ավստրիական և երկու հունական բանկեր: Նշենք, որ նախորդ տարի նման «վատ արդյունք» արձանագրել էին եվրոպական 7 բանկեր:
Ինչպես նշվում է պաշտոնական հայտարարության մեջ` սթրես-թեստերը չհաղթահարած բանկերը «ստիպված են» ներգրավել ևս 2.5 մլրդ եվրոյի լրացուցիչ միջոցներ` կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները բավարարելու համար:
Share