ԻՍԼԱՆԴԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՆԱԼ ԵՄ-ԻՆ

Մի քանի ամիս տևած նախապատրաստական աշխատանքներից հետո Իսլանդիան կմեկնարկի իր պաշտոնական բանակցությունները` ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ: Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու համար Իսլանդիան պետք է իրականացնի մի շարք տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ: Նախատեսվում են լուրջ բարեփոխումներ նաև իրավական ոլորտում:

Իսլանդիան ԵՄ-ին և Եվրագոտուն անդամակցելու ցանկություն պաշտոնապես հայտնել էր դեռևս 2009 թվականին: Փորձագետների կարծիքով՝ ԵՄ-ին անդամացությունը կնպաստի Իսլանդիայի տնտեսական և ֆինանսական  կայունացմանը: Ենթադրվում է, որ բանակցությունները կավարտվեն սեղմ ժամկետներում, և Իսլանդիան ԵՄ–ի անդամ կդառնա արդեն 2012 թվականին:

Նշենք, որ Իսլանդիան արդեն հանդիսանում է Շենգեն և եվրոպական միասնական տնտեսական գոտու անդամ:

Հիշեցնենք, որ Եվրամիությանը ներկայումս անդամակցում է 27 երկիր` Բելգիա, Գերմանիա, Իռլանդիա, Հունաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կիպրոս, Լյուսքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Ավստրիա, Պորտուգալիա, Սլովենիա, Սլովակիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, լատվիա, Լիտվա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

Share