ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 01/05/09

Եվրոպական բորսաներում երեկ կայացած սակարկությունների արդյունքում հիմնական ինդեքսները աճել են: Սույն աճը հիմնականում պայմանավորված է BASF и  BG Group ընկերությունների հրապարակած դրական ցուցանիշներով: Գերմանական BASF-ի քիմիական կոնցեռնի արժեթղթերը միանգամից թանկացել են 8,5%-ով, իսկ BG Group գազային ընկերության արժեթղթերը` 2%-ով:

Առևտրային շրջանների արդյունքում Համաեվրոպական FTSEurofirst 300 ինդեքսը աճել է 1,65%-ով և կազմել է 829,86 կետ, բրիտանական FTSE ինդեքսը աճել է 1,29%-ով և կազմել է 4243,71 կետ, ֆրանսիական CAC40 ինդեքսը աճել է 1,38%-ով և կազմել է 3159,85 կետ, գերմանական DAX ինդեքսը նույնպես աճել է 1,38%-ով և կազմել է 4769,45 կետ:

Ռուսական MICEX ինդեքսը նվազել է 0,18%-ով և կազմել է 920,35 կետ, իսկ RTSI ինդեքսը աճել է 2,22%-ով և կազմել է 832,87 կետ: Ռուսական ընկերությունների արժեթղթերից ամենամեծ աճ են ցույց տվել «Նորնիկել» (+3,24%), «Խնայբանկ» (+2,55%) և  «Աերոֆլոտ» (+4,46%) ընկերությունների արժեթղթերը:

Share