ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Gallup գործակալության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նախկին ԽՍՀՄ անդամ երկրների բնակչության մեծամասնությունը սեփական խնայողությունները նախընտրում է պահել ազգային արժույթով: Ըստ այս հետազոտության տվյալների` նախկին ԽՍՀՄ երկրների շարքում իրենց ազգային արժույթին առավել շատ վստահում են ադրբեջանցիները: Այս երկրի բնակչության 75%-ն իր խնայողությունները պահում է ազգային արժույթով:

Հայաստանի քաղաքացիներն ազգային արժույթին վստահելու «պատրաստակամությամբ» ԽՍՀՄ երկրների շարքում երկրորդն են:  Ըստ Gallup-ի հրապարակած տվյալների` իր խնայողությունները ՀՀ դրամով  պահում է Հայաստանի քաղաքացիների 63%-ը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղ ազգային արժույթի նկատմամբ վստահություն են ցուցաբերում բնակչության 56%-ը:

Gallup-ի հավաստմամբ՝ Բելառուսի և Վրաստանի քաղաքացիները չեն վստահում իրենց ազգային արժույթին: Այս երկրների բնակչության համապատասխանաբար 22%-ը և 28 %-ն են իրենց խնայողությունները պահում ազգային արժույթով:

Հետազոտության արդյունքում նաև պարզ է դարձել, որ Հայաստանում բնակչության 17%-ը հակված է իր խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, իսկ 9 %-ը` եվրոյով:

Նշենք , որ Gallup-ի կողմից հարցումներն անցկավել են 2010 թվականին:  Հարցմանը մասնակցել է 3000 մարդ` նախկին ԽՍՀՄ անդամ երկրներից:

Share