ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԹԱՆԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ. ԱՅՆ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ԳԱԶՊՐՈՄ»-Ը

Ռուսական «Ֆինանս» պարբերականը հրապարակել է  կապիտալիզացման մակարդակով ռուսական խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակը, ոըը, ինչպես և անցյալ տարի, գլխավորում է «Գազպրոմ» ընկերությունը` 205.4 մլրդ դոլար շուկայական արժեքով: Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «Գազպրոմ»-ի արժեքը բարձրացել է ավելի քան 45%-ով:
Ռուսաստանի «թանկ» ընկերությունների վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Ռոսնավթ» ընկերությունը (99.4 մլրդ դոլար): Առաջին եռյակը եզրափակում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը (90 մլրդ դոլար): Այս ընկերությունների կապիտալիզացիայի մակարդակը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է համապատասխանաբար 8%-ով և 88%-ով:
Կապիտալիզացիայի մակարդակով ռուսական խոշոր ընկերությունների առաջին հնգյակում են ընդգրկված նաև «Սբերբանկ»-ը (85,9 մլրդ դոլար) և «Լուկօյլ»-ը (61,3 մլրդ դոլար):
Նշենք, որ վարկանիշային աղուսյակը, որտեղ ընդգրկված են 1 մլրդ դոլար և ավել շուկայական արժեք ունեցող ընկերությունները, վերջին մեկ տարվա ընթացքում ընդլայնել է իր շրջանակները: Այսպես, եթե դեռևս անցյալ տարի Ռուսաստանի ամենախոշոր ընկերությունների վարկանիշային աղուսյակում ընդգրկված էին միայն 160 ընկերություններ, ապա այս տարի այդ ընկերությունների թիվը գերազանցում է 188-ը:
Share