«ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՎԵՐՑՆԵԼ 10.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա ընթացքում ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 10.5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ փոխառություն ստանալու նպատակով կարող է դիմել ռուսական 5 խոշոր բանկերին: Նախատեսվում է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի  հունիսի 26-ին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն վարկերը նախատեսվում է վերցնել 5 տարի մարման ժամկետով և տարեկան 15% սահմանային տոկոսադրույքով` դոլարով և եվրոյով փոխառությունների համար, իսկ ռուբլով վարկերի համար տոկոսադրույքը կսահմանվի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3% մակարդակում: Ընկերությունը մտադիր է մոտ 6 մլրդ դոլար փոխառություն վերցնել ՎԷԲ (ВЭБ) բանկից, ինչպես նաև կհամագործակցի ռուսական Խնայբանկ (Сбербанк) և ՎՏԲ (ВТБ) բանկերի հետ:

Share