ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

2011 թվականի մարտի 31-ի դրությամբ Վրաստանի Ազգային բանկի արժութային պահուստները հասել են ռեկորդային մակարդակի` կազմելով 2.718 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ամսվա համեմատությամբ Վրաստանի արժութային պահուստներն աճել են շուրջ 198,3 մլն դոլարով: Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2010 թվականի ընթացքում այս երկրի արժութային պահուստներն աճել են շուրջ 150 մլն դոլարով` տարվա վերջի դրությամբ կազմելով 2,265 մլրդ դոլար: Հատկանշական է, որ Վրաստանին «հաջողվել է» ընդլայնել արժութային պահուստներն` առավելապես Արժույթի Միջազգային Հիմնադրամի ֆինանսական աջակցության  շնորհիվ:
Վրաստանի արժութային պահուստները «տեղաբաշխված» են ցածր ռիկայնությամբ արժեթղթերում, ԱՄՀ հաշիվներում, ինչպես նաև արտարժույթում: Ընդ որում արտարժութային պահուստները 70%-ն ԱՄՆ դոլարով է, մնացյալ 30%-ը` եվրոյով:
Share