ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ

2011 թվականի հունվարի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 4,004 մլրդ դոլար: Նշենք, որ 2010 թվականի վերջի դրությամբ ցուցանիշը կազմել էր 3,936 մլրդ դոլար: Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում Վրաստանի արտաքին պետական պարտքն աճել է 67 մլն դոլարով:

Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով, ընդհանուր պարտքից բազմակողմ վարկատուների հանդեպ պարտավորությունները կազմում են 2,911 մլրդ դոլար, իսկ երկկողմ վարկատուների նկատմամբ պարտքի համախառն ծավալը կազմում է 589.5 մլն դոլար:

Share