ՀԲ – ՎՐԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Համաշխարհային բանկի հարավկովկասյան մասնաճյուղի տնօրեն Ասլան Ալիմին հայտարարել է, որ Վրաստանը դուրս է եկել ճգնաժամից:

«Գնաճը  հանդիսանում է գլոբալ երևույթ: Դա տանում է նրան, որ աճում է սննամթերքի նկատմամբ պահանջարկը: Ինֆլյացիայի հետ  կարելի է պայքարել կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերի միջոցով: Ընթացիկ տարում Վրաստանը սպասում է 6% տնտեսական աճ: Իսկ վերջինս էլ նշանակում է, որ Վրաստանը դուրս է եկել ճգնաժամից»,-   Վաշինգտոնում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ասլան Ալիմին:

Նա նաև դրական է գնահատել  կառավարության կողմից գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորումը:

Share