ՓԵՏՐՎԱՐԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 39%-ՈՎ

Վրաստանի Էկոնոմիկայի կայուն զարգացման նախարարության տվյալների համաձայն` 2011 թվականի փետրվար ամսին Վրաստան է այցելել 2981312 զբոսաշրջիկ, ինչը 39%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված ցուցանիշը: Ըստ նախարարության տվյալների`  եվրոպական երկրներից Վրաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը կազմել է 109052 մարդ, ինչը 45%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Միևնույն ժամանակ, ԱՊՀ երկրներից Վրաստան են այցելել 180977 զբոսաշրջիկներ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 36%-ով:
Նշենք, որ այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Վրաստան են այցելել 2783 հայաստանցի զբոսաշրջիկներ, ինչը 33%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Աիսական երկրներից Վրաստան այցելել են 4836 զբոսաշրիկներ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 25%-ով,  257 աֆրիկացի` 120% գերազանցմամբ: ԱՊՀ երկրներից ամենաշատն ադրբեջանցներն են այցելել Վրաստան ` 82370 այցելու, ինչը 31 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Share