ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 37%-ՈՎ

Վրաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 37%-ով և կազմել 3,328 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, միայն արտահանման ծավալներն աճել են 41%-ով և կազմել 857 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալներն աճել են  35%-ով՝ կազմելով 2,471 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, հունվար-մարտ ժամանակահատվածում Վրաստանի առևտրային բացասական հաշվեկշիռն ավելացել է 33%-ով և կազմել է 1,614  մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես նշվում է պաշտոնական տվյալներում` հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի արտահանման կառուցվածքում գերակշռել են ավտոմեքենաները և սարքավորումներն, իսկ ներմուծման կառուցվածքում` նավթ ու նավթամթերքները:

Նշենք նաև, որ  ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների արդյունքներով Վրաստանի առավել նշանակալից առևտրային գործընկերներն են Թուրքիան, Ուկրաինան և Ադրբեջանը:

Share