2010Թ.-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 16%-ՈՎ

2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ Վրաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների համախռն ծավալը կրճատվել է շուրջ 16%-ով: Վրաստանի պետական վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն` 2010 թվականի արդյունքներով այս երկրի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 553 մլն դոլար, ընդ որում միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով ցուցանիշը կազմել է 120 մլն դոլար: Նշենք, որ Վրաստանի տնտեսության առավել խոշոր «օտարերկրյա ներդրողը» Նիդերլանդների թագավորությունն է: Այս երկիրը մեկ տարվա ընթացքում Վրաստանի տնտեսություն է ուղղել 143 մլն դոլար: Ուղղակի ներդրումների ծավալով երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (108 մլն դոլար), և երրորդն է Ռուսաստանը (51 մլն դոլար): Միևնույն ժամանակ, 2010 թվականին Վրաստանի տնտեսությունում միջազգային կազմակերպությունների ներդրումները կազմել են 50 մլն դոլար: «Ադրբեջանական» ներդրումները կազել են 47 մլն դոլար, «թուրքական» ներդրուները` 38 մլն դոլար:

Share