ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ Է ԳԵՐՄԱՆԻԱՆ

2011 թվականի առաջին ամսվա արդյուքներով Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալներով առաջատար է Գերմանիան: Մեկ ամսվա ընթացքում այս երկրում իրացվել է  211,1 հազար ավտոմեքենա: Եվրոպական Ավտոարտադրողների Ասոցիացիայի (ACEA) տվյալներով երկրորդ տեղում Ֆրանսիան է: Այս երկրում հունվար ամսվա ընթացքում վաճառվել է 185,5 հազար ավտոմեքենա: Հունվար ամսվա արդյունքներով ավտոմեքենաների վաճառքի ծավալներով առաջատար դիրքեր են գրավել նաև Իտալիան (164,4 հազար ավտոմեքենա) և Մեծ Բրիտանիան (128.8 հազար ավտոմեքենա):

Նշենք նաև, որ հաշվետու ամսվա արդյունքներով Գերմանիայում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների 16,5% աճ, Ֆրանսիայում` 8,2% աճ, իսկ Իտալիայում և Մեծ Բրիտանիայում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկում` համապատասխանաբար 20,7%-ով և 11,5%-ով:

2011 թվականին Եվրոպայում առավել շատ վաճառված ավտոմեքենաներն են`  Mitsubishi (9 072 միավոր, 42,8%), Volvo (19 524 միավոր, 23,9%), BMW (54 462 միավոր 19,8%), Daimler (45 389 միավոր, 13,6%), Jaguar Land Rover (միավոր 13,0%): 
Share