ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՌՈՒԲԼՈՒ ՀԱՆԴԵՊ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

ՌԴ Ֆինանսների նախարար և փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը հայտարել է, որ աշխարհում ռւսական ռուբլու հանդեպ վստահության բարձրացման համար անհրաժեշտ է գնաճը  երկար ժամանակ պահել ցածր մակարդակի վրա: «Եթե Ռուսաստում գնաճի մակարդակը հաստատվի 3-4%-ի սահմաններում և պահպանվի 5-6 տարի, ապա դա կլնինի ռուսական արժույթի «նոր որակը»», – հայտարարել է ՌԴ Ֆինանսների նախարարը: Նա նշել է, որ այս կերպ անհրաժեշտ է ապացուցել ներդրողներին, որ Ռուսաստանի կառավարությունը «կարող է ապահովել» գնաճի ցածր տեմպեր:
Share