MAIL.RU-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 63% ԱՃ

Mail.Ru ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է  63%-ով և կազմել  76,7 մլն դոլար: Ընկերության հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 64%-ով և կազմել 324 մլն դոլար:
Նշենք, որ ռուսական Mail.ru Group ինտերնետային հոլդինգին են պատկանում Mail.ru ծառայության  և «Одноклассники.ru» սոցիալական կայքի բաժնետոմսերի 100%-ը, «ВКонтакте» սոցիալական կայքի 32,5%-ը, ICQ-ն: Ընկերությունը մասնաբաժին ունի նաև աշխարհի խոշորագույն սոցիալական կայքում` Facebook-ում, և  Zynga ընկերությունում:
2010 թվականի նոյեմբերին ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում իրականացրել է IPO (արժեթղթերի առաջնային ռեղաբաշխում), որի արդյունքում ընկերության հաջողվել է ներգրավել 1 մլրդ դոլար:
Share