ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ

Ռուսաստանում կձևավորվի անկախ հիմնադրամ, որը մասամբ իր վրա կվերցնի օտարերկրյա ներդրողների ռիսկերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը` ելույթ ունենալով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: ՌԴ նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է. «Մոտ ապագայում Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ կստեղծվի հատուկ անկախ հիմնադրամ, որի միջոցների հաշվին օտարերկրյա ներդրողների հետ համատեղ կիրականացվեն ներդրումային ծրագրեր` երկրի տնտեսության արդիականացման ուղղությամբ»:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ քանի դեռ չի հաստատվել տնտեսական զարգացման նոր մոդել, համաշխարհային տնտեսությունը զարգանալու է առավել դանդաղ տեմպերով, քան ցանկալի կլիներ:

Նշենք նաև, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահը հանդես է եկել նաև առաջարկությամբ` ընդգրկել BRIC-ի անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) արժույթներն ԱՄՀ հատուկ փոխառության իրավունքի` SDR-ի զամբյուղի կազմում: Դմիտրի Մեդվեդևը վաստահություն է հայտնել նաև, որ մոտ ապագայում BRIC-ի հեղինակությունն առավել կբարձրանա և այն կդառնա կարևոր կառույց աշխարհում:

Share