ՄԵԴՎԵԴԵՎՆ ԻՐ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՎ ԶԳԱԼԻ ԶԻՋՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻՆ

ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է երկրի ղեկավար-կազմի եկամուտների վերաբերյալ տվյալներ` 2010 թվականի հունվարի 1-ից 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Եվ այսպես, ըստ հրապարակված տվյալների, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի տարեկան եկամուտները կազմել են 3 մլն 378 հազար 673.63 ռուբլի (շուրջ 117 հազար դոլար): 2009 թվականի համեմատությամբ ՌԴ նախագահի եկամուտներն աճել են 1.29%-ով: Միևնույն ժամանակ, 2010 թվականի արդյունքներով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եկամուտները կազմել են 5 մլն 42 հազար 257 ռուբլի (շուրջ 192 հազար դոլար)` տարեկան կտրվածքով աճելով 29.64%-ով: Արդյունքում, ՌԴ վարչապետի և նախագահի միջև` եկամուտների մակարդակով, առաջացել է 1 մլն 664 հազար ռուբլու կամ 57 հազար դոլարի «Ճեղքվածք»:
Հատկանշական է, որ 2010 թվականին ավելացել են ՌԴ նախագահի և իր տիկնոջ բանկային հաշիվների քանակը ռուսաստանյան բանկերում: Այսօր ՌԴ բանկերում հաշվառվում են 14 «նախագահական» բանկային հաշիվներ` 4 մլն 961 հազար 528.96 ռուբլի ընդհանուր գումարով:
Share