ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՎՐԱԳՈՏՈՒ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍՏԵՂԾԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելն առաջարկել է Եվրագոտու մակարդակով ստեղծել տնտեսական կառավարություն: Ելույթ ունենալով Իսպանիայում հրավիրված  մամլո ասուլիսի շրջանակներում` Գերմանիայի կանցլերը մասնավորապես նշել է. «Միասնական շուկան, միասնական արժույթը և միասնական դրամավարկային քաղաքականությունը բավարար չէ, և անհրաժեշտ է կազմավորել միասնական տնտեսական կառավարությունը»: Անգելա Մերկելը կոչ է արել Եվրագոտու անդամ երկրներին գիտակցել միասնական քայլերով առաջ գնալու անհրաժետությունը և ցուցաբերել առավել մեծ պատրաստակամություն` մեկ միասնական արժույթի տարածքում միասնական գործողություններ իրականացնելու հարցում:

Խոսելով Եվրագոտում ստեղծված ներկայիս իրավիճակի մասին` Անգելա Մերկելը նշել է, որ եվրոպական երկրների պարքտային խնդիրները կարող են հանգեցնել եվրոյի անկման, իսկ եվրոն, լինելով Եվրագոտու անդամ երկրների միասնական նախագիծը, նաև Եվրագոտու հիմնասյունն է:

«Եվրոյի «փլուզումը» նշանակում է Եվրագոտու փլուզում», – նշել է Անգելա Մերկելը:

Share