MTC-Ը ԿՄԻԱՎՈՐՎԻ ՄԵԿ ԱՅԼ ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Բջջային կապի առաջատար օպերատոր ռուսական ՄՏՍ ընկերությունը (ОАО "Мобильные ТелеСистемы" (МТС)) մտադիր է միավորվել աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկի հետ: Այս ուղղությամբ ընկերությունն արդեն իսկ բանակցություններ է վարում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ և հիմնական բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը: Վերջինիս հրաժարվել է պարզաբանել, թե կոնկրետ որ ընկերության մասին է խոսքը գնում:

МТС-ի այս բանակցությունները կարող է կապված լինել իր հիմնական մրցակցի` VimpelCom-ի խոշորացման քաղաքականության հետ:

Նշենք, որ VimpelCom-ը պայմանավորվել է եգիպտացի միլիարդատեր Նագիպ Սավիրեսի հետ` ակտիվների միավորման ուղղությամբ: Այս գործարքը թույլ կտա VimpelCom-ին դառնալ աշխարհում 6-րդ ամենամեծ օպերատորն աշխարհում:

Share