ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԵՆ

Վրաստանի արտահանման ապրանքային կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնում են ավտոմեքենաները: Այս մասին Վրաստանի լրատվամիջոցներին հայտնել է երկրի վարչապետ Նիկա Գուլաուրին: Նա նշել է, որ մինչ այս Վրաստանի արտահանման ծավալներում, արտահանվող ապրանքների տեսանկյունից, գերակշռում էր մետաղական հումքը, սակայն այսօր վերջիններիս փոխարինվել են պատրաստի արտադրանքով:
«Այսօր արդեն մետաղական հումքի փոխարեն մենք արտահանում են ավտոմեքենա, իսկ փայտի փոխարեն` կահույք: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Վրաստանը բիզնեսի ոլորտում զգալի աճ և առաջընթաց է գրանցել: Վրաստանում բիզնես ոլորտի ներկայացուցիչներն ունեն բոլոր հնարավորությունները` գործ սկսելու և բիզնեսում հաջողության հասնելու տեսանկյունից», – նշել է Վրաստանի վարչապետը:
Share