РТС-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԺԱԿ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԸ

Ռուսական երկու խոշորագույն ММВБ և РТС բորսաների միաձուլման արդյունքում կազմավորված նոր բորսայական կառույցի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Ժակ տեր-Մկրտչյանը` ռուսական ներդրումային «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նախկին գործադիր տնօրենը: Ըստ պաշտոնական աղբյուրների` փոխնախագահների պաշտոնները զբացրել են Օլեգ Ժելեզկոն և Օլեգ Յանչիկը:  Տնօրենների խորհրդի անդամ է դարձել նաև Ռուբեն Աղանբեկյանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ռուսական ММВБ և РТС բորսաները ստորագրել էին միաձուլման մասին իրավական փաստաթուղթ: Ըստ վերլուծաբանների գնահատականների` «միաձուլված» նոր բորսայի շուկայական արժեքը կկազմի 5-7 մլրդ ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ բորսաների միաձուլմանն ակտիվորեն աջակցել են պետական պաշտոնյաները, որոնք մտադիր են Մոսկվան վերածել տարածաշրջանային ֆիանասական կենտրոնի:

Share