Վ.ՊՈՒՏԻՆ – ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿԲԵՐԻ 6.5-9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԵԿԱՄՈՒՏ

«Ուկրաինան Մաքսային միություն մուտք գործելու դեպքում կարող է ստանալ տարեկան 6.5-9 մլրդ դոլար լրացուցիչ եկամուտ»,- այս մասին Կիև կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Վ.Պուտինը: Նշենք, որ ավելի վաղ ևս մամուլում հայտնվել էին Մաքսային միություն մուտք գործելու դեպքում Ուկրաինայի լրացուցիչ եկումուտնների այլ գնահատակններ: Այսպես, որոշ պաշտոնական աղբյուրների հավաստմամբ, երկրի օգուտ տասը տարվա ընթացքում կկազմի 100 մլրդ դոլար: Իր հերթին «Գազպրոմ»-ի նախագահ Վալերի Գոլուբևը նշել էր, որ Մքասային միությանն անդամակցելուց հետո Ուկրաինան միայն գազից հնարավորություն կունենա խնայել տարեկան մինչև 8 մլրդ դոլար:

Այժմ Մաքսային միության անդամ են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելոռուսը: Այս տարվա ապրիլին միությանը անդամակցելու ցանկություն է հայտնել նաև Ղրղզստանը:

Ի տարբերություն Ուկրաինայի և Ղրղզստանի` Ռուսաստանը, Ղազախստանը և Բելոռուսը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ չեն հանդիսանում: Մաքսային միությունունում գտնում են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն այս երկրների անդամակցության հանգամանքը չպետք է խանգարի վերջիններիս անդամակցությանը Մաաքսային միություն:

Share