ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ

Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) շահավետ է նաև ԱՄՆ-ի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կառավարությունը դրական է գնահատում ՌԴ-ի անդամակցությունը ԱՀԿ-ին՝ ընդգծելով,  որ դա կնպաստի նաև ԱՄՆ տնտեսության զարգացմանը:

Ակնկալվում է, որ Ռուսաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը կանդամակցի մինչև տարեվերջ: Անդամակցության հետ կապված դեռևս կան որոշ չլուծված հարցեր, որոնք սահմանված ժամկետներում կստանան համապատասխան լուծումներ: Հատկանշական է, որ  ԱՀԿ անդամակցության գործում ԱՄՆ-ն և Եվրամիությունը զգալիորեն աջակցում են Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ ԱՀԿ կանոնների համաձայն, կազմակերպության անդամ բոլոր 153 երկրներն ունեն իրավունք` «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ: Այս համատեքստում, երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ:

Share