«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ը ԵՎ ԱԼՖԱ-ԲԱՆԿԸ ԿՍՏԵՂԾԵՆ ՆՈՐ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

«Վիմպելկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը Beeline) և ռուսական Ալֆա-Բանկը մտադիր են ստեղծել նոր վճարային համակարգ, որը կստանա RURU անվանումը: Նոր համակարգը հնարավարություն կտա էլեկտրոնային փողերի, բանկային քարտերի, բջջային ու էլեկտրոնային  սարքավորումների միջոցով տարբեր առևտրային ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին իրականացնել «հեռակա» վճարումներ: Նախատեսվում է, որ նախագծի իրականացման համար «Վիմպելկոմ»-ը և Ալֆա-Բանկը կիրականացնեն մի քանի մլն դոլարի հասնող ներդրումներ:

Ինչպես նշվում է «Վիմպելկոմ» ընկերության պաշտոնական հայտարարության մեջ` RURU-ի միջոցով հնարավոր կլինի վճարել առևտրի և ծառայությունների լայն տեսականու համար: RURU ծառայությունը նաև հնարավորություն կտա իրականացնել փոխանցումներ` տարբեր բջջային հեռախոսակապերի բաժանորդների անձնական հաշիվներին:

Ըստ նախնական տվյալների, այս համակարգով իրականացված վճարումների միջնոդրավճարը կտատանվի գործարքի գումարի 0-5,95%-ի սահմաններում:
Share